Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» կարող է իրեն շռայլություններ թույլ տալ։ Նշվում է, որ «Սերուցքայինների»՝ տրանսֆերների համար նախատեսած բյուջեն կազմում է 400 մլն եվրո։
Այս գումարը «Ռեալը» վաստակել է ՉԼ-ն հաղթելով, ու մի քանի ֆուտբոլիստների հեռացումով։ Իսկոն, Գարեթ Բեյլը և Մարսլեոն բավական բարձր աշխատավարձ էին ստանում, և նրանց հեռանալը թույլ կտա «Ռեալին» գումարներ խնայել։
Բացի այդ բարձրացել է աշխատավարձերի համար նախատեսված սահմանաչափը։ Եթե 2021/22 մրցաշրջանում այն կազմում էր 350 մլն եվրո, ապա գալիք մրցաշրջանում այն կկազմի մոտ 740 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am