Սադիո Մանեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո հայտարարեց, որ ամռանը հեռանալու է «Լիվերպուլից»:
Մի շարք լրատվականներ շտապեցին պնդել, որ սենեգալցին նախնական պայմանավորվածություն ունի «Բավարիայի» հետ:
Ինչպես հաղորդում է Sport Bild-ը, ՊՍԺ-ն համարվում է մյունխենյան գրանդի գլխավոր մրցակիցն այս տրանսֆերային արշավում: Իրավիճակի զարգացմանը հետևում է նաև Մադրիդի «Ռեալը»:
«Բավարիան» մտադիր է Մանեին գնել 35 մլն եվրոյով (առանց բոնուսների): Նշվում է, որ ֆուտբոլիստին առաջարկում են տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ:
Բնականաբար, փարիզցիները կարող են երաշխավորել ավելի բարձր աշխատավարձ:
Ըստ գերմանական պարբերականի՝ ամեն ինչ կախված, թե որտեղ կնախընտրի կարիերան շարունակել Մանեն:
Fanat, Realmadrid.am