Կիլիան Մբապեն մինչև հաջորդ շաբաթվա ավարտը կհայտարարի «ՊՍԺ»-ից հեռանալու որոշման մասին։
As-ի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստը դա կանի նախքան ՉԼ-ի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 28-ին։
Մայիսի 21-ին «ՊՍԺ»-ն հյուրընկալելու է«Մետց»-ին։ Այդ խաղը կարծես թե վերջինն է լինելու Մբապեի համար ֆրանսիական ակումբի կազմում։
Նշվում է նաև, որ «Ռեալը» Մբապեի տրանսֆերի մասին կհայտարարի ՉԼ-ի եզրափակչից հետո։
Los Merengues, Realmadrid.am