Հոդվածներ

ԿԱՐՎԱԽԱԼ. «ԶԻԴԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԻՐ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ՎՐԱ»
23.01.2020
2668 0

GQ-ին տված հարցազրույցում Դանի Կարվախալը պատմել է «Ռեալում» իր կարիերայի, գլխավոր մարզչի հետ համագործակցության ու թիմին ունեցած դերի մասին։

«Երբ Զիդանը «Ռեալ» եկավ, նա խաղացողներին իր փիլիսոփայությունը հաղորդեց՝ «Բոլորը մեկի ու մեկը բոլորի համար»։ Երբեմն թվում է, որ դա պարզապես հաջողություն է, բայց ես վստահ եմ, որ մեր մարզիչը շատ է աշխատում։ Նա վստահ է իր խաղացողների վրա ու գիտի՝ ինչ է պետք թիմին, գիտի երբ ու ինչպես կարող է յուրաքանչյուր խաղացող խաղալ։ Դա հիանալի է»,- նշել է Կարվախալը։

2020 թվականին «Ռեալն» արդեն նվաճել է իր առաջին տիտղոսը՝ Իսպանիայի սուպերգավաթը, իսկ Զիզուն ամրապնդել է իր դիրքերը «արքայական» ակումբի ամենահաջողակ մարզիչների ցանկում։ Եթե Զիդանի «Ռեալը» դուրս է գալիս եզրափակիչ՝ չգիտի, թե ինչ բան է պարտությունը։


Ամենակարդացված