«Ռեալն» ու «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը վերջնական համաձայնության են եկել:
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, առաջիկա օրերի ընթացքում կողմերը պայմանագիր կկնքեն: Այն նախատեսված կլինի 4 տարով:
Նշվում է նաև, որ գործարքի կայացման մեջ վճռորոշ դեր է խաղացել «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Իտալացի մասնագետը շատ է ցանկացել գերմանացուն տեսնել «Ռեալում»:
Ըստ աղբյուրների՝ Անտոնիոն «արքայական» ակումբում վաստակելու է տարեկան 9 մլն եվրո և ևս 8 մլն բոնուս ստանալու է պայմանագիր կնքելու համար:
Fanat, Realmadrid.am