Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումից առաջ Կառլո Անչելոտին կիսվել է իր մտքերով:
«Բաց հանդիպում է լինելու: Մեզ մոտ տարբեր զգացողություններ են. մի կողմից հիանալի է, որ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար ընդամենը 3 խաղ է մնացել, մյուս կողմից՝ պետք է պայքարենք այնպիսի հիանալի թիմի դեմ, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» է»,- իտալացու խոքեչը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am