Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»: «Սերուցքայինների» կազմում հեթ-տրիկ գրանցեց Կարիմ Բենզեման:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենց ֆրանսիացի ռմբարկուն:
Հիշեցնենք, որ մրցանակի համար պայքարում էին նաև Լուիս Դիասը («Լիվերպուլ»), Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Ջովանի Լո Չելսոն («Վիլյառեալ»):
Fanat, Realmadrid.am