Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հիասթափված են Կլասիկոյի արդյունքից և նրանցից շատերը խոսել են այդ մասին սոցցանցերում։
Դավիդ Ալաբան Ավստրիայի հավաքականին միանալուց առաջ խոսել է այդ մասին և նշել, որ ամեն ինչ անելու են միջազգային դադարից հետո իրենց սխալները ուղղելու համար։
«Այդ երեկոն ցավոտ էր մեզ համար։ Պարտությունը ֆուտբոլի մի մասն է, սակայն այդ ամենը ավելի բարդ էր ընդունել։ Այդ հանդիպումը մեծ հիասթափություն էր մեզ համար։ Ցավում եմ, որ այդպես ստացվեց։
Այդ պարտությունից հետո միակ բանը, որ մենք կարող ենք անել, ավելի շատ աշխատելն ու կորցրածը հետ բերելն է». նշել է Ալաբան։
Իր կարծիքն է հայտնել նաև Տիբո Կուրտուան։
«Տխուր օր էր մեզ համար։ Մենք մի թիմ ենք և պետք է հաղթենք ու պարտվենք միասին։ Հավատացեք, այս ակումբը անելու է ամեն հնարավոր բան տիտղոսներ նվաճելու համար։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները դա անելու համար, քանի որ մենք «Ռեալ Մադրիդն» ենք։ Հալա Մադրիդ». իր ինստագրամյան էջում գրել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am