«Ինտերի» դեմ խաղում Էդեն Ազարը փոխարինվեց անհարմարություններ զգալու պատճառով։ Զինեդին Զիդանը որոշեց ռիսկի չդիմել և խաղադաշտից հեռացնել բելգիացուն։
Սակայն կարծես թե Ազարը խուսափել է վնասվածքից և կարող է մասնակցել «Ռեալի» առաջիկա խաղին։
Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը։
«Ինտերի» դեմ խաղում նա բավական լուրջ հարված ստացավ ոտնաթաթին, և թվում էր, թե վնասվածքը բավական լուրջ է։
Բայց «Սերուցքայինների» բժշկական անձնակազմը հայտնել է, որ Ազարը խուսափել է վնասվածքից և պատրաստ է խաղադաշտ դուրս գալ։
Los Merengues, Realmadrid.am