Կիլիան Մբապեն շարունակում է հրաժարվել «ՊՍԺ»-ի հետ պայմանագրի երկարաձգումից։
Հարձակվողը հերթական անգամ մերժել է փարիզյան ակումբի առաջարկը։ Ամռանը «ՊՍԺ»-ն առաջարկ էր կատարել Մբապեին, ըստ որի ֆուտբոլիստը տարեկան 90 մլն եվրո աշխատավարձ կարող էր ստանալ (նախքան հարկերի վճարումը): Բացի այդ ակումը խոստացել էր ֆուտբոլիստին, որ միշտ բարձր նպատակներ է դնելու իր առջև։
Նախորդ շաբաթ «ՊՍԺ»-ն հերթական առաջարկն է կատարել Մբապեին։ Այս անգամը ակումբը երկու տարվա պայմանագիր է առաջարկել նրան։ Ֆրանսիական ակումբում ցանկանում են, որ ԱԱ 2022-ի ընթացքում Մբապեն լինի «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ։ Նշվում է, որ մրցաշարից հետո ֆուտբոլիստին հնարավորություն կտրվի ընտրություն կատարել։
Չնայած այդ բոլոր փորձերին, Մբապեն մերժում է բոլոր առաջարկները և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։
Միևնույն ժամանակ «Ռեալում» չեն ցանկանում ճշնում գործադրել ֆուտբոլիստի վրա և հավատացած են, որ նա մեծ պրոֆեսիոնալ է ու շատ շուտով հստակ որոշում կկայացնի։
Ամեն դեպքում «Արքայական» ակումբում Մբապեն ավելի քիչ աշխատավարձ է ստանալու, քան առաջարկում է «ՊՍԺ»-ն։
Los Merengues, Realmadrid.am