Մադրիդի «Ռեալը» իր աջակցությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստ Անդրեյ Լունինին՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակից ելնելով։
Երեկ թիմի ֆուտբոլիստները և Կարլո Անչելոտին զրուցել են Լունինի հետ և իրենց աջակցությունը հայտնել վերջինիս։
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ևս օգնություն է առաջարկել դարպասապահին և նրա ընտանիքին։
Marca-ի փոխանցմամբ, չնայած այդ իրավիճակին, Լունինը ամբողջական մարզում է անցկացրել թիմի հետ։
Los Merengues, Realmadrid.am