«Ռեալն» ընտրել է 2022/23 մրցաշրջանի առաջին տրանսֆերային նպատակը:
Խոսքը գնում է «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի մասին:
«Արքայական» ակումբի ներկայացուցիչները մեկնել են Մոնակո, որպեսզի շարունակեն այն, ինչն սկսել են մի քանի ամիս առաջ:
Ինչպես հաղորդում է SoyMadridista-ն, Յուլի Կալաֆատն մոտ 2 շաբաթ գտնվում է Մոնակայում ու շփվում է ֆուտբոլիստի շրջապատի, ներկայացուցիչների հետ:
Կառլո Անչելոտին վստահ է, որ այդ խաղային դիրքում իրեն լավ է զգում նաև Կամավինգան, սակայն անհրաժեշտ է ևս մեկ բարձրակարգ խաղացող:
Ընթացիկ մրցաշրջանում Տչուամենին մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am