Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին 31 տարեկանում։ Այդ մասին նա հայտնել է սոցցանցերում։
Ֆրանսիացու վերջին ակումբը իտալական «Կոմոն» էր, որտեղ տեղափոխվել էր ազատ գործակալի կարգավիճակում։ Աստղային նորեկը նոր թիմի կազմում առաջին իսկ խաղում ծանր վնասվածք էր ստացել և մինչև մրցաշրջանի ավարտը շարքից դուրս մնացել։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Կոմոն» Վարանին հանել է Ա Սերիայի խաղերին մասնակցելու հայտացուցակից։
Վարանն ավելի հայտնի է Մադրիդի «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և Ֆրանսիայի հավաքականում ելույթներով։ 2018 թվականին նա Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել էր աշխարհի չեմպիոն։
Վարանի վիճակագրությունը «Ռեալում»
• 360 հանդիպում
• 17 գոլ
• 4 Չեմպիոնների լիգա
• 3 Լա լիգա
• 1 Իսպանիայի գավաթ
• 3 Իսպանիայի սուպերգավաթ
• 3 Եվրոպայի սուպերգավաթ
• 4 ԱԱԱ
Ռաֆան «Արքայական ակումբում» անցկացրել է 10 տարի։