«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն սոցցանցերում հրապարակել է իր
ընկերուհու հաղորդագրությունը, որն ստացել է սուպերգավաթի կիսաեզրափակիչից առաջ:
«Եթե հայտնվես տուգանային հրապարակում ու գոլ չխփեց, կհեռացնեմ մեր խոհարարին, և ամեն օր ստիպված կլինենք ուտել իմ պատրաստածը: ՄՏԱԾԻ՛Ր ԱՅԴ ՄԱՍԻՆ»,- գրել է Մինան «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ:
Հատկանշական է, որ ուրուգյավցու՝ դարպասին կատարած միակ հարվածն էլ դարձել է հաղթանական:
Հիշեցնենք, որ «Ռեալը» «կապտանռնագույններին» հաղթել էր 3:2 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ, որտեղ ուժերը չափելու է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:
Fanat, Realmadrid.am