«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն անդրադարձ է կատարել հավաքականում իր խաղընկեր և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմային։
«Բենզեման արժանի է այն ամենին, ինչ հիմա ունի։ Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով արդեն իսկ թողել է իր հետքը «Ռեալի» պատմության մեջ։
Կարիմը վերադարձել է Ֆրանսիայի հավաքական և շատ բան է անում մեզ համար։ Ուրախ ենք, որ նա կրկին մեզ հետ է». նշել է Մբապեն։
«Ռեալի» կազմում անցկացրած 584 հանդիպումներում Բենզեման դարձել է 301 գոլի և 152 գոլային փոխանցման հեղինակ։ «Արքայական» ակումբի կազմում ֆրանսիացին նվաճել է 19 տիտղոս։
Los Merengues, Realmadrid.am