«Ռեալն» այլևս չի դիտարկում ամռանն Անտոնիո Ռյուդիգերի հետ պայմանագիր կնքելու տարբերակը, տեղեկացնում է Marca-ի լրագրող Մարիո Կորտեգանին:
Աղբյուրի հաղորդմամբ, պատճառը գերմանացու պահանջած աշխատավարձի չափն է (շաբաթական 240000 եվրո, տարեկան՝ 12 մլն եվրո): Նշվում է, որ «սերուցքայինները» ընդհանրապես մտադիր չեն այդքան վճարել:
Բացի այդ, Մադրիդում վստահ են, որ Էդեր Միլիտաոն ու Դավիդ Ալաբան բավականին լավ տպավորություն են թողնում ու հետագայում նույնպես կլինեն հիմնական կենտրոնական պաշտպանները:
Fanat, Realmadrid.am