Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում վստահ հաղթանակ տոնեց «Ուեսկայի» նկատմամբ:
Հաշիվը բացվեց հանդիպման 40-րդ րոպեին: Մրցաշրջանում իր առաջին գնդակը խփեց Էդեն Ազարը, որը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ «Արքայական ակումբի» մեկնարկային կազմում էր:
Րոպեներ անց Կարիմ Բենզեման հաշիվը դարձրեց 2-0: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց:
Երկրորդ կեսում Ֆեդե Վալվերդեն հաշիվը դարձրեց խոշոր՝ գնդակը մրցակցի դարպասն ուղարկելով 54-րդ րոպեին:
«Ուեսկայի» միակ գնդակը խփեց Ֆերեյրոն հանդիպման 75-րդ րոպեին:
90-րդ րոպեին էլ Կարիմ Բենզեման ձևակերպեց դուբլ՝ հաշիվը նորից դարձնելով խոշոր ու վերջնական՝ 4-1:
Լա լիգա, 8-րդ տուր
Գոլերը՝ 1-0՝ Ազար 40՛, 2-0՝ Բենզեմա 45՛, 3-0՝ Վալվերդե 54՛, 3-1՝ Ֆերեյրո 75՛, 4-1՝ Բենզեմա 90՛:
Fenomeno, Realmadrid.am