• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» դիտարկում է Կլոպին՝ Կրոսի հետ, գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը

Հոդվածներ

«Ռեալը» դիտարկում է Կլոպին՝ Կրոսի հետ, գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը
27.04.2026
115 0

Յուրգեն Կլոպը համարվում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն, հայտնում է հայտնի լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում նրան դիտարկում են որպես առաջնահերթ տարբերակ՝ տարբեր լիգաներում ունեցած փորձի և ձեռքբերումների շնորհիվ։ Նշվում է, որ Կլոպի հնարավոր նշանակումը՝ Տոնի Կրոսի հետ միասին, քննարկվում է ակումբի ներսում և համարվում է ամենահավանական սցենարներից մեկը։

Հնարավոր տեղափոխության գլխավոր պայմանը համարվում է Կլոպի անձնական համաձայնությունը և առաջարկը ընդունելու պատրաստակամությունը։

Նշվում է նաև, որ Կլոպն ու Կրոսը լավ հարաբերություններ ունեն և բնակվում են միմյանց մոտ՝ Մայորկայում։

Fanat, Realmadrid.am