Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ու գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հանդիպել են ՉԼ-ում «Միլանից» կրած պարտությունից հետո (1-3):
Ինսայդեր Խոսե Լուիս Դիասը հայտնում է, որ իտալացի մասնագետը ցանկացել է խոսել ավագի հետ ու լսել նրա կարծիքը ստեղծված իրավիճակի մասին:
Նրանք համաձայնվել են, որ նման իրավիճակում պետք է համբերատարություն ու համախմբվածություն ցուցաբերել:
Կողմերը հանդիպումից հեռացել են բավարարված ու դրական տրամադրվածությամբ:
Fanat, Realmadrid.am