Լա լիգայի 9-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկի» հետ ու կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տոնել. աչքի ընկավ Կարիմ Բենզեման (40'):
15 տուրերից հետո վաստակած 36 միավորով «Ռեալը» վստահորեն գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկ Բիլբաոն» 20 միավորով 8-րդն է։Արքայական ակումբը» հաջորդ տուրում դեկտեմբերի 5-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Ռեալ Սոսիեդադի» հետ։