• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Calciomercato. «Ռեալն» ու «Յուվենթուսը» կարող են տրանսֆերային փոխանակություն իրականացնել

Հոդվածներ

Calciomercato. «Ռեալն» ու «Յուվենթուսը» կարող են տրանսֆերային փոխանակություն իրականացնել
29.10.2020
2469 0

«Ռեալն» մտադիր է տրանսֆերային փոխանակություն առաջարկել «Յուվենթուսին»:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «սերուցքայինները» շարունակում են հետաքրքրվել թուրինյան ակումբի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի ծառայություններով: Չնայած նրան, որ «Յուվենթուսում» ցանկանում եմ երկարաձգել արգենտինացու պայմանագրի ժամկետը՝ Մադրիդում մտադիր են տրանսֆերային  փոխանակություն առաջարկել՝ Թուրին ուղարկելով Վինիսիուսին և Իսկոյին:

Հատկանշական է, որ իսպանացին դժգոհ է թիմում ունեցած իր կարգավիճակից ու ստացած խաղաժամանակից, բրազիլացին էլ անհանգստություն է առաջացնում իր անկայուն խաղով:

Իտալական պարբերականը կարծում է, որ երկու ֆուտբոլիստները միասին կկարողանան փակել Դիբալայի տրանսֆերի համար պահանջվող գումարը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված