«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն ամբողջությամբ չի վերականգնվել վնասվածքից ու չի հայտնվելու «Գրանադայի» դեմ խաղի հայտացուցակում:
Այս մասին փոխանցում է COPE-ն:
Ուրուգվայցին տևական ժամանակ է մարզվում է «Ռեալի» ընդհանուր խմբում, սակայն, ինչպես երևում է, դեռևս ժամանակ է հարկավոր օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ Վալվերդեն մկանային վնասվածք էր ստացել «Էլ Կլասիկոյի» ընթացքում:
Fanat, Realmadrid.am