Շատ շուտով հայտնի կդառնա Ոսկե գնդակի հերթական դափնեկիրը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։ Լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը նշել է, որ իր ֆավորիտը Կարիմ Բենզեման է։ Թվիթերյան իր էջում Նադալը աջակցել է ֆրանսիացուն։
«Հիացած եմ Բենզեմայի պրոֆեսիոնալիզմով ու ֆուտբոլում ունեցած իր դերով։ Նման տարիքում բարդ է դա անելը․ Հաջողությունում եմ մաղթում նրան և իմ աջակցությունն եմ հայտնում Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունից առաջ». նշել է Նադալը։