RMC Sport-ի հետ զրույցի ընթացքում Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ադիլ Ռամին խոսել է իր հայրենակից Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։
«Կարծում եմ, որ կողմերը արդեն ձեռք բերված համաձայնություն ունեն, քանի որ Մբապեի և «ՊՍԺ»-ի միջև նոր պայմանագրի շուրջ ոչ մի առաջընթաց չկա։
Կարծում եմ հենց դա է պատճառը, որ Կիլիանը ոչ մի անգամ չի խոսում իր նոր պայմանագրի շուրջ։ Նրան ինչ որ բան խանգարում է դա անել, և կարծում եմ, որ դա հենց «Ռեալի» հետ ձեռք բերված համաձայնությունն է». ասել է Ռամին։
Los Merengues, Realmadrid.am