• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմա. «Կլասիկոն շարունակում է մնալ լավագույն խաղը ֆուտբոլում»

Հոդվածներ

Բենզեմա. «Կլասիկոն շարունակում է մնալ լավագույն խաղը ֆուտբոլում»
16.10.2021
2064 0

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին։ 

«Ինձ համար ամեն բան նույնն է։ Կլասիկոն շարունակում է մնալ լավագույն խաղը ֆուտբոլում։ Էական չէ, թե ինչ ֆուտբոլիստներ են մասնակցում այդ խաղին, ովքեր են եկել և ովքեր գնացել։ «Ռեալը» և «Բարսան» պատմական թիմեր են։  Այս թիմերում խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Զիդանը, Ռոնալդինյոն, Ռոնալդոն և Էտոոն։ «Ռեալն» ու «Բարսան» շարունակում են մնալ «Ռեալ» և «Բարսա»։ 

«Բարսայի» մակարդակի ակումբը շատ արագ կարող է կերպարանափոխվել։ Նրանք կարող են բարձր մակարդակի վրա խաղալ։  Սա այն խաղն է, երբ մենք չենք կարող հաշվի չնստել մրցակցի հետ, չնայած այն բանին, որ մինչ այս նրանք այնքան էլ լավ հանդես չեն եկել». նշել է Բենզեման։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված