Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» հետ պայմանագիրը կերկարաձգի միայն այն դեպքում, եթե ընդունի մադրիդյան ակումբի առաջարկը, որը զգալիորեն ցածր է բրազիլացու պահանջներից, հայտնում է Խոսեպ Պեդրերոլը։
Աղբյուրի տեղեկություններով՝ եթե Վինիսիուսը չընդունի առաջարկը, «Ռեալը» նոր առաջարկ չի ներկայացնի, և բրազիլացի ֆուտբոլիստը կհեռանա ակումբից։
Հիշեցնենք, որ բրազիլացին մադրիդյան գրանդի գույները պաշտպանում է 2018 թվականից և անցկացրած 375 խաղում դարձել է 128 գոլի, 100 ասիստի հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն