«Ռոմայի» նախկին ավագ և լեգենդ Ֆրանչեսկո Տոտին, ով օրերս նշեց իր ծննդյան տարեդարձը, խոսել է իր կարիերայի մասին։
«Այն ժամանակ, երբ ես սկսեցի ֆուտբոլ խաղալ, մեծ կախում կար երկրպագուներից։ 25 տարի նույն ակումբի կազմում խաղալուց հետո ես չէի կարող մտածել այլ թիմում հանդես գալու մասին։
Ցավոք, այսօր ֆուտբոլը ավելի շատ բիզնես է։ Ֆուտբոլիստները խաղում են այնտեղ, որտեղ նրանց շատ են վճարում։
Իմ ողջ կարիերայի ընթացքում ես բազմաթիվ առաջարկներ եմ ստացել այլ ակումբներից, բայց մերժել եմ այդ բոլոր առաջարկները։
«Ռեալը» միակ ակումբն է, որ կուզենայի տեղափոխվել, եթե լքեի «Ռոման»։ Դա հիանալի փորձ կլիներ ինձ և իմ ընտանիքի համար։ Բայց ամեն դեպքում ես որոշեցի մնալ «Ռոմայում». նշել է Տոտին։