• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պիրես. «Մբապեն պետք է հասկանա, որ լավագույն մարզավիճակում չէ ու փորձի բարելավել այն»

Հոդվածներ

Պիրես. «Մբապեն պետք է հասկանա, որ լավագույն մարզավիճակում չէ ու փորձի բարելավել այն»
12.11.2024
1342 0

Ռոբերտ Պիրեսը հայտարարել է, որ Կիլիան Մբապեին անհրաժեշտ է բարելավել իր մարզավիճակը։ 

«Կիլիանը մեծ քննադատությունների է ենթարկվում ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Իսպանիայում, քանի որ լավ մարզավիճակում չէ։ Ներկա պահին նա վճռորոշ ֆուտբոլիստ չէ «Ռեալում»։ Նա քիչ է գոլեր խփում ու քիչ պահեր է ստեղծում։

«Ռեալի» երկրպագուները մեծ հույսեր են կապել նրա հետ, սակայն ապրելավայրի փոփոխությունը, թիմի փոփոխությունն ու խաղընկերների փոփոխությունը հեշտ բան չէ, հատկապես այն դեպքում, երբ խոսքը գնում է լավագույն ֆուտբոլիստներով ողողված թիմի մասին։

Մբապեն պետք է ընդունի այդ քննադատությունները, փոխի իր խաղաոճը, հասկանա, որ իր լավագույն մարզավիճակում չէ ու փորձի շտկել այն». նշել է Պիրեսը։

Los Merengues, Realmadrid.am