«Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտոոն իր կարծիքն է հայտնել Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։
«Ռեալը» կարող է գլուխ գովել, քանի որ այնտեղ խաղում է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը։ Կարելի է վիճել շատ թեմաներով, բայց մրցաշրջանի արդյունքում «Ռեալը» լավագույնների թվում է լինելու։ Այդ թիմին երբեք պետք չէ ցուցակից դուրս հանել։ «Ռեալը» մնում է «Ռեալ»։
Ֆուտբոլում լինում են շատ ֆուտբոլիստներ, ովքեր մշտապես թերագնահատվում են, և ակնհայտ է, որ Բենզեման այդ ֆուտբոլիստների թվում է։ Լինում են նաև ֆուտբոլիստներ, ովքեր գերագնահատվում են։
Եթե ինձանից կախված լիներ, ապա Բենզեման կլիներ Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդներից մեկը». նշել է Էտոոն։
Los Merengues, Realmadrid.am