«Ինտերի» դեմ խաղից հետո Կարլո Անչելոտին ներկայացավ «Սան-Սիրո» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասխանեց լրագրողների հարցերին:
Հաղթանակի մասին.
«Ֆուտբոլիստներս արժանի էին այս հաղթանակին. նրանք մեծ նվիրվածություն ցուցաբերեցին ու շատ աշխատեցին»:
Կամավինգայի մասին.
«էդուարդոն պատրաստ է խաղալ «Ռեալում», այդ պատճառով էլ ձեռք բերեցինք նրան: Նա մի շարք որակներ ունի, պարզապես, պետք է համբերատար սպասել: Կարծում եմ՝ կարիք կա, որ ուժեղացնի խաղը պաշտպանությունում, ու վստահ եմ՝ ապագայում կանի»:
Ազարի մասին.
«Ազարի հետ ամեն ինչ կարգին է: Մտածում էի երկրորդ կեսում նրան դուրս բերելու մասին, սակայն «Ինտերը» փակվեց կենտրոնում, այդ պատճառով էլ խաղադաշտ մտավ Ռոդրիգոն»:
«Ինտերի» մասին.
«Լարված հանդիպում էր, «Ինտերը» մեծ էներգիա կորցրեց առաջին կեսում՝ կիրառելով բարձր և ինտենսիվ պրեսինգ»:
Թիմի ֆիզիկական վիճակի մասին.
«Թիմի ֆիզիակական պատրաստվածությունը լավ մակարդակի վրա է»:
Պաշտպանության մասին.
«Առաջին կեսում Կուրտուան փրկեց մեզ. ընդհանուր առմամբ, նա 2-3 անհավանական սեյվ կատարեց: Թիմը նույնպես հիանալի գործեց պաշտպանությունում»:
Պաշտպանների ընտրության մասին.
«Եթե Ալաբան ամբողջությամբ պատրաստ լինի, կխաղա պաշտպանության կենտրոնում: Միգելը խաղացել էր կիրակի օրը, այդքան էլ թարմ չէր, այդ պաշտպառով էր ձախ պաշտպանի դիրքում ընդգրկվեց Նաչոն»:
Մարզչական որոշումների մասին.
«Ֆուտբոլիստներիս ասում եմ, որ խաղադաշտում անցկացրած րոպեների քանակն ընդհանրապես կապ չունի: Նրանք պետք է միշտ ոգեշնչված լինեն, ինչպես, օրինակ, Ռոդրիգոն»:
Fanat, Realmadrid.am