Լա լիգայի 4-րդ տուրում «Սելտայի» նկատմամբ հաղթանակ տոնելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի մամուլի սրահ ու պատասպանեց լրագրողների հարցերին:
Խաղին մասին.
«Չպետք է բարդացնենք խաղը. մրցակցի գոլին շատ լավ արձագանքեցինք, սակայն պետք է ավելի լավ մեկնարկենք: Հարկավոր է պահպանել բալանսը, ավելացնել պաշտպանությունում: Պաշտպանության խնդիրները ամենևին էլ կապված չէ որակի հետ, ընդամենը կենտրոնացվածության պակաս է»:
Հարձակման մասին.
«Լուրջ հարձակում ունենք. Կարիմը, Լուկան, Ազարը, Վինին, Միգելը նույնպես հիանալի է վարվում գնդակի հետ: Կրկնում եմ՝ մեզ միայն պակասում է կազմակերպված պաշտպանությունը»:
Վինիսիուսի մասին.
«Վինիսիուսը բարձր խաղամակարդակ է ցուցաբերում: Նա նաև սառնասիրտ է դարձել մրցակցի դարպասի մոտ, ինչը շատ կարևոր է»:
«Սանտիագո Բերնաբեու» մասին.
«Բերնաբեուն կդառնա աշխարհի լավագույն մարզադաշտը: 15 օր առաջ թվում էր՝ չենք կարողանա խաղալ: Հիանալի աշխատանք է կատարվել»:
Fanat, Realmadrid.am