Հոդվածներ

«Ռեալի» կանանց թիմը իր նորամուտը նշեց ՉԼ-ում
01.09.2021
2128 0

Մադրիդի «Ռեալի» կանանց թիմը երեկ իր նորամուտը նշեց ՉԼ-ում՝ մրցելով «Մանչեսթեր Սիթիի» հետ։ «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ ոքի արդյունքով։  Պատասխան հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ Անգլիայում։ 

Կենտի Ռոբլեսի՝ մրցավարի կողմից ավելացրած ժամանակում խփած գնդակի շնորհիվ «Սերուցքայինները» խուսափեցին պարտությունից։ «Ռեալը» մի քանի լավ հնարավորություններ ուներ գոլ խփելու, սակայն կատարողականը չէր բավարարում։ Չնայած այն բանին, որ «Ռեալի» դարպասապահ Միսան հերոսացավ ողջ խաղի ընթացքում, այնուամենայնիվ ընդմիջումից հետո «Սիթիին» հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ՚

«Ռեալը» չհուսաթափվեց և խաղի 90 (2)-րդ րոպեին նրանց հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Այս ոչ ոքին վստահություն ներշնչեց «Արքայական» ակումբին և պահպանեց շանսերը հաջորդ խաղում դրական արդյունքի հասնելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված