Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկն իր ոչ պաշտոնական նորամուտը նշեց «Արքայական ակումբի» կազմում՝ մասնակցելով «Միլանի» դեմ Չիկագոյում կայացած ընկերական խաղին, որտեղ մադրիդյան գրանդը պարտվեց 0-1 հաշվով:
18-ամյա բրազիլացին խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և խոտածածկին անցկացրեց 45 րոպե:
«Ռեալի» կազմում իրենց առաջին խաղն անցկացնելու հնարավորություն ստացան նաև ակադեմիայի անդամներ Ասենսիոն, Ժոան Մարտինեսը, Պալասիոսն ու Ժերեմի դե Լեոնը:
Fenomeno, Realmadrid.am