• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միյատովիչ. «ՊՍԺ»-ն բաց չի թողնի Մբապեին, քանի որ գումարի կարիք չունի»

Հոդվածներ

Միյատովիչ. «ՊՍԺ»-ն բաց չի թողնի Մբապեին, քանի որ գումարի կարիք չունի»
30.07.2021
2403 0

Cadena Ser-ի հետ զրույցի ընթացքում Պրեդրագ Միյատովիչը խոսել է Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ 

«ՊՍԺ»-ն շատ հարուստ թիմ է, իսկ Մբապեն նրանց համար շատ մեծ արժեք ունի, ուստի նրանք ամեն բան անելու են Մբապեի հետ նոր պայմանագիր կնքելու համար։ Հիմա իրավիճակը շատ մշուշոտ է։ Պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի օգոստոսին։ Ես հակված եմ այն տարբերակին, որ «ՊՍԺ»-ն բաց չի թողնի Մբապեին, քանի որ գումարի կարիք չունի, սակայն ոչինչ բացառված չէ։ 

Շատ բան կախված է լինելու անձամբ Կիլիանից։ Կան ֆուտբոլիստներ, որոնց հետաքրքրում է միայն գումարը, և կան ֆուտբոլիստներ, որոնց հետաքրրքության մակարդակը տիտղոսներն են։ Մբապեն արդեն 4-5 տարի է, ինչ հանդես է գալիս «ՊՍԺ»-ում, և գալիք մրցաշրջանում ավելին, քան երբևէ նրանք հավակնելու են ՉԼ-ի գավաթին». նշել է Միյատովիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված