Կարիմ Բենզեման բուժվել է կորոնավիրուսից. 33-ամյա ֆրանսիացու COVID-19-ի թեսթը բացասական պատասխան է տվել:
Սպասվում է, որ հենց այսօր նա կմիանա ընդհանուր խմբին ու ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզում կանցկացնի:
Հիշեցնենք, որ Բենզեմայի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարվել էր հուլիսի 23-ին: Վարակը հայտնաբերվել էր նաև «Ռեալի» նորեկ Դավիդ Ալաբայի մոտ:
Fanat, Realmadrid.am