• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սիմեոնեն Լա լիգայում տոնած հաղթականների թվով շրջանցել է Վալվերդեին

Հոդվածներ

Սիմեոնեն Լա լիգայում տոնած հաղթականների թվով շրջանցել է Վալվերդեին
01.02.2021
1581 0

Լա լիգայի 21-րդ տուրում «Ատլետիկոն» 4:2 հաշվով հաղթանակ տոնեց «Կադիսի» նկատմամբ:

Դիեգո Սիմեոնեի համար սա 214-րդ հաղթանակն էր 443 խաղում: Արգենտինացի մասնագետն այս ցուցանիշով շրջանցեց «Բարսելոնայի» նախկին մարզիչ էռնեստո Վալվերդեին, ով 345 խաղում 213 հաղթանակ էր տոնել:

Նրանց հաջորդում են Խոակին Կապարոսը (183 հաղթանակ՝ 510 խաղում), Մանուել Պելեգրինին (175/353) և Ունայի էմերին (162/344):

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված