Հոդվածներ

Ռոնալդուն ասել է, թե որն է եղել իր կարիերայի ամենածանր պահը
21.07.2021
3024 0

Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է իր կարիերայի մեկնարկի պատմությամբ, երբ երիտասարդ տարիքում տեղափոխվել է «Սպորտինգ»:

«Ընտանիքս հրաժեշտ տվեց ինձ. նրանք մուգ ակնոցներով էին, սակայն պարզ տեսնում էի, թե ինչպես են արտասվում: Անգամ ինքնաթիռի վայրէջք կատարելու պահին այդ տեսարանը չէր լքում ինձ:»

Դա իմ կարիերայի ամենածանր պահն էր. ես լացում էի, քանի որ ընտանիքս մնացել էր Մադեյրայում»,- «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի խոսքերը մեջբերում է Dugout-ը:

 Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2009-2018 թվականներին հանդես է եկել «Ռեալի» կազմում ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է:

Fanat, Realmadrid.am