Հոդվածներ

Խամես. «Իմ ժամանակը «Ռեալում» ավարտված է»
07.07.2021
2072 0

Խամես Ռոդրիգեսը մեկնաբանել է իր՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին շշուկները։

«Կարծում եմ, որ իմ ժամանակը «Ռեալում» ավարտված է։ Առաջին երեք տարիները հրաշալի դասավորվեցին։ Նախորդ մրցաշրջանում ես հնարավորություն ունեի մնալ թիմում, սակայն ցանկանում էի ավելի շատ խաղաժամանակ ստանալ ու իմ ուժերը փորձել մեկ այլ ակումբի կազմում։ Երբ վերադառնում եմ Մադրիդ, շատ երկրպագուներ ջերմորեն են դիմավորում ինձ». նշել է Խամեսը։ 

Նախորդ մրցաշրջանում «Էվերթոնի» կազմում Խամեսը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, սակայն նշվում է, որ նա կարող է լքել անգլիական ակումբը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված