Նախորդ մրցաշրջանում Բրահիմ Դիասը վարձավճարային հիմունքներով հանդես եկավ «Միլանի» կազմում, և կարծես թե գալիք մրցաշրջանում ևս նա պաշտպանելու է իտալական ակումբի գույները։
Ֆուտբոլիստը իրեն հիանալի դրսևորեց նախորդ մրցաշրջանում և ցանկանում է մնալ Ա Սերիայում, իսկ «Սերուցքայինների» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին դեմ չէ դրան։
Գործարքը կարող է կայանալ արդեն այս շաբաթ։ Նշվում է, որ «Միլանը» ցանկանում է երկու տարվա վարձակալության հիմունքներով ձեռք բերել Դիասին՝ հետագայում ամբողջական տրանսֆերային իրավունքները 20 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելու իրավունքով։ Իհարկե, «Ռեալին» նման գործարքը շահավետ չէ, և կողմերը ներկա պահին քննարկում են գործարքի մանրամասները։
Los Merengues, Realmadrid.am