Շաբաթներ առաջ «Ռեալը» հանրությանը ներկայացրեց Սանտիագո Բերնաբեուի» վերակառուցման ընթացքը:
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, ակումբը 693,3 մլն ֆունտ ստերլինգ է ներդրել վերակառուցման աշխատանքների իրականցման համար: Չնայած դրանք ամբողջությամբ չեն ավարտվել, ակումբում հույս ունեն, որ նոր մրցաշրջանում հնարավոր կլինի վերադառնալ «Սանտիագո Բերնաբեու» և անցկացնել տնային հանդիպումները:
Մադրիդում նաև սպասում են, որ երկրպագուներին կթույլատրվի մարզադաշտ հաճախել 2022 թվականի վերջին կամ 2023-ի սկզբին:
Նոր «Սանտիագո Բերնաբեուն» արվեստի բարձրաճաշակ նմուշ է լինելու:
Fanat, Realmadrid.am