Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստներից միայն մեկը հրաժեշտ չի տվել Զիդանին
31.05.2021
6677 0

Զինեդին Զիդանը օրերս հայտարարեց Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը լքելու մասին։ 

«Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները, որոնք նախորդ մրցաշրջանում հանդես են եկել թիմում,  սոցցանցերում հրաժեշտ էին տվել ֆրանսիացուն, և միայն մեկ ֆուտբոլիստ դա չէր արել։ 

Նույնիսկ Մարիանո Դիասը, ով նախորդ մրցաշրջանում ընդամենը 680 րոպե խաղաժամանակ էր ստացել, շնորհակալական ուղերձ է հղել։

«Շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դուք տվել եք ակումբին վերջին տարիների ընթացքում». գրել է Մարիանոն։  

Լունինը գրել է, որ շատ հաճելի է եղել աշխատել նման լեգենդի հետ։ 

Եվ միայն Իսկոն հրաժեշտի որևէ տող չի գրել ֆրանսիացու մասին։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զիդանը և Իսկոն լարված հարաբերությունների մեջ են։

Los Merengues, Realmadrid.am