Հոդվածներ

Ծանր կորուստ մրցաշրջանի կարևոր հատվածում
19.03.2026
83 0

«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ստացած վնասվածքի արդյունքում Տիբո Կուրտուան ստիպված կլինի բաց թողնել մոտ 6 շաբաթ։ 

33-ամյա դարպասապահը դեռ խաղի մեկնարկից առաջ էր մկանային անհարմարություններ զգացել, սակայն մասնակցեց առաջին կեսին, իսկ արդեն ընդմիջմանը նրան փոխարինեց Անդրեյ Լունինը։ 

«Արքայական» ակումբը հայտնել է, որ բելգիացի դարպասապահը աջ ազդրի վնասվածք է ստացել։ 

Լրագորղ Արանչի Ռոդրիգեսի տեղեկություններով, Կուրտուան շարքից դուրս է եկել 1.5 ամսով։ 

Այդ կերպ Տիբոն չի կարողանա օգնել «Ռեալին» մարտի 22-ին կայանալիք «Ատլետիկոյի» դեմ խաղում, ինչպես նաև «Բավարիայի» դեմ երկու խաղերում։ 

Los Merengues, Realmadrid.am