Հոդվածներ

Մարտինելի. «Վինիսիուսն արժանի է ոսկե գնդակին»
08.06.2024
898 0

Գաբրիել Մարտինելին կարծում է, որ Վինիսիուսը արժանի է նվաճել ոսկե գնդակը։ 

«Նրա հետ խաղալը մեծ հպարտություն է։ Հրաշալի է ամեն օր տեսնել, թե որքան յուրահատուկ է նա։ Վինին իսկապես արժանի է ոսկե գնդակին։ Շատ երջանիկ ենք, որ տեսնում ենք, թե ինչպես է փայլում բրազիլացին։ 

Իմ կարծիքով նա պետք է ստանա ոսկե գնդակը։ Նրա կողքին խաղալը հաճույք է». նշել է «Արսենալի» և Բրազիլիայի հավաքականի վինգերը։

Ավարտված մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված