Marca-ի փոխանցմամբ, Մարտին Էդեգորը կարող է մոտ մեկ ամիս բացակայել, քանի որ նրա վնասվածքը լրջացել է։
Ակումբի բժշկական անձնակազմի կողմից անցկացրած բուժզննումից հետո պարզ է դարձել, որ նորվեգացին պատռված մկան ունի։
Էդեգորը բաց թողեց «Կադիսի» դեմ հանդիպումը և արդեն ակնհայտ է, որ չի կարողանա մասնակցել նաև մրցաշրջանի առաջին Կլասիկոյին։
Վնասվածքի սկզբնական փուլում «Ռեալում» հույս ունեին, որ նա կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին, բայց կարծես թե «Սերուցքայինների» պլանները խառնվեցին։
Los Merengues, Realmadrid.am