Երեկ Զինեդին Զիդանը պաշտոնապես հեռացավ Մադրիդի «Ռեալից»:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Զիզուն կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունից հետո:
Նշվում է նաև, որ ֆրանսիացի մասնագետի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Տոտենհեմը»:
Այնուամենայնիվ, առավել հավանական տարբերակ է համարվում Ֆրանսիայի ազգային թիմի ղեկը ստանձնելու տարբերակը: Ներկայում աշխարհի գործող չեմպիոններին մարզում է Դիդյե Դեշամը:
Fanat, Realmadrid.am