Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» երկխաղյա դիմակայության արդյունքում (2:1, 1:1 (2-4 11մ․) հաղթահարեց «Ատլետիկոյի» արգելքը և քառորդ եզրափակիչում ուժերը կչափի «Արսենալի» հետ։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Այսօրվա հանդիպումն ինքնին դժվար էր մեզ համար, բայց մենք այն էլ ավելի բարդացրինք՝ բաց թողնելով գոլ հենց առաջին րոպեին։ «Ատլետիկոն» լավ էր պաշտպանվում և հակագրոհում, իսկ մենք հարձակման գծում դժվարություններ ունեինք։ Բայց ի վերջո մեզ հաջողվեց հասցնել խաղը 11–մետրանոցների և հաղթել։
Մենք ուժասպառ ենք, բայց երջանիկ։ «Ներքնակներին» հաղթելը չափազանց բարդ էր։ Ընթացիկ մրցաշրջանը դժվարին է՝ հանդիպումների խտության պատճառով»։
«Ատլետիկոն աշխարհի լավագույն պաշտպանողական թիմերից մեկն է։ Նրանք կարող են հանգիստ լինել, քանի որ այսօր խաղացին իրենց լավագույն մակարդակով՝ թեև դուրս մնացին ՉԼ-ից»։
«11 մետրանոցները վիճակախաղ են, ուստի դրա ընթացքում ես հանգիստ էի։ Ցանկանում էինք, որ մեր հինգերորդ 11–մետրանոցը իրացներ Էնդրիկը, բայց երբ նայեցի նրան, հասկացա, որ վստահ չէր իր վրա, այդ պատճառով էլ հարվածեց Ռյուդիգերը, որը ավելի սառնասիրտ է»։
«Վինիսիուսի վրիպած 11–մետրանոցը հիմնական ժամանակու՞մ։ Պարզապես բախտ չժպտաց»։
«Խուլիան Ալվարեսի չհաշված գո՞լը 11–մետրանոցների ժամանակ։ Մենք չնկատեցինք երկակի հպումը, բայց VAR-ում այն դիտեցին։ Կարծում եմ՝ ի վերջո Խուլիանն այլ ոտքով հարվածեց գնդակին»։
«Մենդին մկանային վնասվածք ունի։ Ֆերլանը բուժզննում կանցնի առաջիկա օրերին»։
«Մոդրիչ–Չուամենի դուետը այսօր կրկին շատ լավն էր»։
«Վերջին շրջանում Կամավինգան թույլ ելույթներ էր ունենում, բայց հիմա վերադարձել է իր մարզավիճակի գագաթնակետին։ Դրա համար նա ընտրեց ամենադժվար խաղը»։