Իսպանիայի սուպերգավաթի առաջիկա խաղարկության մասնակիցները հայտնի են։ «Ատլետիկոն», «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկ Բիլբաոն» կորոշեն հաղթողին։
Ըստ մրցաշարի կանոնակարգի, առաջնության հաղթողը սուպերգավաթի կիսաեզրափակչում կմրցի Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից թիմի հետ, իսկ գավաթի հաղթողը՝ առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի հետ։ Այդ կերպ «Ռեալը» և «Բարսելոնան» կմրցեն միմյանց դեմ, իսկ մյուս զույգը կկազմեն «Ատլետիկոն» և Բիլբաոյի «Ատլետիկը»։
Նախատեսվում է, որ մրցաշարը կկայանա 2022 թվականի առաջին հատվածում։
Los Merengues, Realmadrid.am