Վինիսիուս Ջունիորը իր հարգանքն է ցույց տվել «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսի նկատմամբ։
«Ռաուլը 323 գոլ է խփել «Ռեալի» կազմում և համարվում է ակումբի 3-րդ լավագույն ռմբարկուն։ Նա ոչ միայն «Ռեալի», այլ ողջ իսպանական ֆուտբոլի լեգենդ է։
Նա հիասքանչ կարիերա է ունեցել «Ռեալում»։ Նա գտնվում է այստեղ, միշտ հետևում է մեզ ու ասում, թե որտեղ կարող եմ ավելացնել։
Հուսով եմ, որ կկարողանամ ավելի շատ գոլեր խփել ու մոտենալ Ռաուլին։ Դա աներևակայելի կլիներ». նշել է բրազիլացին, ով արդնե իսկ 101 գոլ ունի խփած «Արքայական» ակումբի կազմում։
Հիշեցնենք, որ «Սերուցքայինների» պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է ՝ խփած 450 գոլերով։
Los Merengues, Realmadrid.am