Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կրկին անդրադարձել է Կարիմ Բենզեմային հավաքական հրավիրելու հարցին։
«Ես Սանտա Կլաուսը չեմ և չեմ եկել այստեղ անակնկալներ մատուցելու համար։
Ես քիչ-քիչ հավաքում եմ կազմը, սակայն դեռ կան ֆուտբոլիստներ, որոնց մասին ես դեռևս հստակ տեղեկություններ չունեմ։ Օրինակ՝ Տոլիսոն, ով խաղում է «Բավարիայում»։ Ես իմ վերջնական որոշման մասին կհայտարարեմ մայիսի 18-ին». ասել է Դեշամը։
Հիշեցնենք, որ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում դարձել է 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am