Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Բիլբաոյի «Ատլետիկը», որը մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում փոքր ինչ ուժեղացնել թիմի կազմը։
«Արքայական» ակումբում պատրաստ են առաջարկներ լսել Օդրիոսոլայի տրանսֆերի համար։
Հիշեցնենք, որ 2018-ին «Սերուցքայինները» Օդրիոսոլայի տրանսֆերի դիմաց «Ռեալ Սոսյեդադին» վճարեցին 35 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am